Վարչապետի որոշմամբ նախարարների տեղակալներ են նշանակվել
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Դավիթ Մելքոնյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: