ՌԴ միջուկային դոկտրինը պարզ է և թափանցիկ․ Շոյգու
Ռուսաստանի նորացված միջուկային դոկտրինը պարզ և թափանցիկ է:
Այս մասին ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Ընդհանուր առմամբ դոկտրինն ինքնին պարզ է, հասկանալի և թափանցիկ: Մենք, իմ կարծիքով, ամեն ինչ պարզ ու հասկանալի ասացինք։ Ուստի գործընկերներին, հատկապես արևմտյան գործընկերներին, խնդրում ենք հանգիստ, ուշադիր կարդալ խնդրանքն ու առաջարկը և ավելորդ բան չհորինել։ Այնտեղ ամեն ինչ պարզ է ու հստակ ասված է»,- ասել է նա։