Իրանը պատրաստ է պատերազմի Իսրայելի հետ․ Աբբաս Արաղչի
Իրանը չի ձգտում ուղիղ բախման գնալ Իսրայելի հետ, սակայն պատրաստ կլինի պատասխանել հրեական պետության բոլոր սպառնալիքներին՝ իսլամական հանրապետությանը լայնածավալ պատերազմի մեջ ներգրավելու համար։
Այս մասին Պորտուգալիայի Կասկայս քաղաքում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումից հետո հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մենք պատրաստ ենք պատերազմի, նույնիսկ լայնածավալ պատերազմի։ Բայց մենք դա չենք ուզում»,- նրա խոսքերն է մեջբերում պորտուգալական Diário de Notícias թերթը։
«Եթե իսրայելցիներն ընտրեն պատերազմի ուղին, ապա մենք լիովին պատրաստ կլինենք դրան»,-հավելել է նա։
Իրանական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման պատասխանատվությունն առաջին հերթին ԱՄՆ-ի վրա է:
«Տարածաշրջանում իսրայելցիների կողմից իրականացված վայրագություններին, ինչպես նաև Լիբանանում և այլուր նրանց ջարդերին վերջ տալու ցանկացած ջանք պետք է ողջունվի», - ասել է Արաղչին:
«Կարծում եմ՝ Իսրայելը փորձում է ամբողջ տարածաշրջանը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ»,ընդգծել է իրանցի դիվանագետը։