Ուկրաինա ՆԱՏՕ-ի զինվորներ ուղարկելը խելամիտ որոշում չէ․ Ռյուտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ խելամիտ որոշում չի համարում ՆԱՏՕ-ի զինվորներ ուղարկել Ուկրաինա՝ մասնակցելու Ռուսաստանի հետ հակամարտությանը։
Նրա խոսքերը մեջբերում է Fox News-ը։
«Կարծում եմ, որ սա խելամիտ որոշում չի լինի», - ասել է Ռյուտեն՝ պատասխանելով հարցին:
Նրա խոսքով, Կիևը պետք է սկսի խաղաղ բանակցությունները, երբ զգա, որ կարող է դրական արդյունքի հասնել։
Այս պահին Ուկրաինան գտնվում է անբարենպաստ վիճակում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։