Հակահայ հայտարարության համար դատի են տվել Թուրքիայի վարչապետին և մի քաղաքապետի
Ստամբուլում մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը դատի է տվել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին և մի քաղաքապետի։ Այս մասին հայտնում է Ակոս թերթը։ Գրսենյակը Դավութօղլուին և Աշքալե քաղաքի քաղաքապետին մեղադրում է հայերի հասցեին ռասիստական հայտարարություններ անելու և տարբեր ազգություն կամ կրոն ունեցող բնակչության միջև թշնամանք սերմանելու համար։
Դավութօղլուն օրեր առաջ Բինգյոլում հայտարարել էր, որ քրդերը հայ ավազակախմբերի նման համագործակցում են ռուսների հետ և Մոսկվայում ներկայացուցչություն են բացում։ Իսկ Էրզրումի նահանգում գտնվող Աշքալե քաղաքի քաղաքապետ Էնվեր Բաշարան քաղաքում տոնակատարություն էր կազմակերպել, այն հայերից ազատագրելու կապակցությամբ։ Միջոցառման ընթացքում հակահայ հայտարարություններ է հնչեցրել։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել է, որ Աշքալեու երեխաների աչքի առաջ քաղաքապետը թշնամանք է սերմանել հայերի նկատմամբ։