Սաակաշվիլին կմնա բանտում. Կոբախիձե
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի կարողանում Սաակաշվիլիին բանտից ազատել:
Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ նույնիսկ եթե Զուրաբիշվիլին ներում շնորհի Սաակաշվիլիին, նա դեռ կմնա նախնական կալանքի տակ։ Բացի այդ, նրա դեմ հարուցված այլ քրեական գործեր ևս կան։ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելը գործնական նշանակություն չունի:
Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը լրանում է տարեվերջին։