ԱՄՆ-ը վստահ է, որ Ռուսաստանը միջուկային պատերազմ չի սկսի
Միացյալ Նահանգները միջուկային պատերազմի վտանգ չի տեսնում՝ Կիևին թույլ տալով ATACMS-ը կիրառել Ռուսաստանի դեմ:
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության աղբյուրներին:
Ըստ ԱՄՆ-ի, Մոսկվան կարող է միայն ճնշում գործադրել Արևմուտքի դեմ՝ Կիևին տրված աջակցության համար:
Հավելենք, որ վերջին օրերին արևմտյան մամուլի առաջին էջերի նյութերը հիմնականում կրում են այն բնույթը, թե արդյո՞ք Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի Ուկրաինայի դեմ, թե՞ ոչ:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխեց Ռուսաստանի Դաշնության միջուկային դոկտրինը: