Սիրիայում թուրքամետ բանակը առաջ է շարժվում, իսկ ռուսական հատուկ ջոկատայիններն ու Ասադի բանակը կորուստներ են կրում
Արևմտյան Հալեպի նահանգում Ասադի կառավարական ուժերի դեմ հարձակումների մասին հաղորդում են CNN-ը, Anadolu-ն, Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը և The New Arab-ը:
Բանակի դեմ կռվում է նաև Հայաթ Թահրիր ալ-Շամը, որը վերահսկում է Իդլիբ քաղաքը։ Ապստամբները վերահսկողության տակ են վերցրել Քաֆեր Բեսմե գյուղը, ինչպես նաև Աքիլ, Էլ Ռաղիբ, Կուպտան և Դաբաբաթ բարձունքները, գրում է Anadolu-ն։
Ապստամբների խմբերը գրավել են 13 գյուղ, այդ թվում՝ ռազմավարական կարևոր քաղաքները՝ Ուրմ ալ-Սուղրա և Անջարա, ինչպես նաև տարածքում գտնվող սիրիական բանակի ամենամեծ բազան՝ 46-րդ բազան: Սիրիական ապստամբների հրամանատարությունը հայտնել է, որ նրանց մարտիկները, Ասադի զորքերի և իրանամետ շիա աշխարհազորայինների հետ կատաղի մարտերից հետո, գրավել են Ուրմ ալ-Կուբրա քաղաքը, որը գտնվում է Հալեպից մոտավորապես 20 կմ հեռավորության վրա։
Հարձակմանը մասնակցում են տարբեր ընդդիմադիր ուժեր, գրում է CNN-ը՝ իսլամիստական խմբավորումներից մինչև չափավոր սիրիական ազատ բանակ, որին աջակցում են Միացյալ Նահանգները և Թուրքիան։