Ռուսաստանը և Չինաստանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Պեկինում Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Լյու Բինի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ընդգծվել է Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման փոխադարձ շահագրգռվածությունը և տարածաշրջանի պետությունների և նրանց հարևանների համապատասխան ջանքերի կարևորությունը,- ասված է ուղերձում։
Կողմերը նշել են ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ ինտեգրացիոն միավորումների գործունեության կարևորությունը անվտանգության ճարտարապետության կառուցման գործում։