Բայդենը խոստացել է հրադադարի հասնել Գազայում
ԱՄՆ-ը Եգիպտոսի, Իսրայելի, Կատարի ու Թուրքիայի հետ միասին առաջիկա օրերին կփորձի հրադադարի հասնել Գազայի հատվածում։
Այս մասին X-ում գրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Բայդենը հրադադարի հասնելու հետ կապված այլ մանրամասներ չի հայտնել:
Հիշեցնենք, որ արդեն երեկ Բայդենը հայտարարեց Լիբանանի և Իսրայելի միջև զինադադարի մասին, որին հաջորդեց Համասի հայտարարությունն այն մասին, որ պատրաստ են կրակը դադարեցնել Գազայում: