Lարված իրավիճակ Սիրիայում. Երկրի ընդդիմադիր ուժերը հարձшկվել են Սիրիայի բանակի դիրքերի ուղղությամբ
Սիրիայում ընդդիմադիր զինուժը լայնածավալ հարձակում է իրականացրել Հալեպի նահանգի գյուղական շրջաններում Սիրիայի բանակի դիրքերի վրա։
Մարտական գործողությունների ընթացքում նրանք վերահսկողության տակ են վերցրել այս շրջանի մի շարք բնակավայրեր ու բարձունքներ, ինչպես նաև սիրիական բանակի ռազմավարական կարևոր հենակետերից մեկը, որը գտնվում է Հալեպի արևմուտքում։
Վերջին տվյալներով ապստամբները շարունակում են Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասադի բանակի դեմ հարձակումը, հայտնում է Clash Report-ը։
Արդեն գրավվել է 17 բնակավայր, սիրիական բանակի տեխնիկա և կան գերիներ։ Հաղորդվում է նաեւ, որ ընդդիմադիր խմբավորումները գտնվում են Հալեպի կենտրոնից 2,7 կմ հեռավորության վրա։