«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. Աբովյան
Մամուլ

COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս Երևանում հրավիրվել էր ասուլիս, որտեղ ներկայացվեցին ինչ-որ ուսումնասիրությունների արդյունքներ՝ «Հանքարդյունաբերության ազդեցությունը կանանց կյանքի որակի վրա»: Նպատակը պարզ էր. ցույց տալ, թե հանքարդյունաբերությունը ինչքան «քըխ» բան է: Սակայն ուշագրավ է, որ մասնագիտական որևէ լուրջ ուսումնասիրության մասին խոսք չկար, տպավորություն էր, որ փողոցներում մարդկանց հարցրել են՝ ո՞նց եք, ու եթե մարդիկ նշել են, որ երբեմն վատ են զգում, գլուխները ցավում է, դա համարել են հանքարդյունաբերության բացասական ազդեցություն: Այսինքն, բացառապես ենթադրությունների հիման վրա արված եզրակացությունների հետ գործ ունենք:
 
Ավելին, ասուլիսի մասնակիցներից մեկն ինքն է ասում, որ Հայաստանում կա գիտական հետազոտությունների պակաս: Բացի նրանից, որ նման քննարկումները, «ուսումնասիրությունները» վնասից բացի այլ բան չեն տալիս մեր երկրին, կա նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք: Այս ասուլիսը հրավիրվել է Ադրբեջանում անցկացված ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի՝ COP29-ի ավարտից անմիջապես հետո, որը Ադրբեջանի համար հերթական «առիթն» էր հանդես գալու ընդդեմ Հայաստանի: Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ Ադրբեջանը դիմել է Հաագայի դատարան՝ Հայաստանի կողմից էներգետիկ ռեսուրսների իբր «անօրինական շահագործման» մեղադրանքով:
 
Ավելին, այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այդ հարցի վերաբերյալ ու նշել, թե «Բաքուն կշարունակի միջոցներ ձեռնարկել Հայաստանի կողմից իր էներգետիկ ռեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքների խախտման համար փոխհատուցում ստանալու համար»: Ընդհանրապես, Ադրբեջանը, որը միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից որակվում է որպես էկոլոգիական լուրջ սպառնալիք ներկայացնող պետություն, պարբերաբար փորձում է Հայաստանը ներկայացնել որպես բնությանը վնասող երկիր: Ընդ որում, նրանց հարձակման թիրախը ոչ միայն Հայաստանի ատոմակայանն է, այլև մեր երկրի հանքարդյունաբերությունը: Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է հարվածել Հայաստանի տնտեսությանը, որի ողնաշարը հանքարդյունաբերությունն է, ու էներգետիկ անկախությանը, որը մեծապես ապահովում է Մեծամորի ԱԷԿ-ը:
 
Այս նպատակների համար Ադրբեջանը մեծապես օգտագործեց նաև COP29-ը: Ու ոչ միայն այս նպատակների համար: COP29-ը Բաքվի համար դարձել է հարթակ՝ իր հակահայկական, հակահայաստանյան քարոզչությանը նոր թափ հաղորդելու համար: Մասնավորաբար տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված «անդրսահմանային ջրերի» կառավարմանը, համաժողովի «Կանաչ գոտում» անցկացվել է «Ադրբեջանական Երևան» միջոցառումը, ցուցադրվել է արհեստածին, բացահայտ կեղծիքներով, ստահոդ ֆիլմ Արցախում և «Արևելյան Զանգեզուրում» տեղի ունեցած «էկոցիդի» մասին, կազմակերպվել է ցուցահանդես, որի ժամանակ ներկաներին են ներկայացրել դարձյալ շինծու թվեր իբր «հայկական ագրեսիայի» ու դրա հետևանքով ադրբեջանական զոհերի հետ կապված: Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակի ղեկավարը COP29-ի շրջանակներում մասնակցել է «Երեխաների առողջության իրավունքի ապահովումը կլիմայի փոփոխության համատեքստում» թեմայով կողմնակի միջոցառմանը, որի ընթացքում խոսել է նաև Հայաստանի կողմից երկար տարիներ Ադրբեջանի «օկուպացված» տարածքներում իրականացվող «բնապահպանական հանցագործությունների» մասին։
 
Նա չի մոռացել նաև Հայաստանի ատոմակայանի մասին՝ նշելով, թե այն «շահագործման համար ոչ պիտանի է և լրջորեն աղտոտում է շրջակա միջավայրը, պոտենցիալ վտանգի աղբյուր է դարձել ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար»։ Հակահայաստանյան արշավից, բնականաբար, անմասն չի մնացել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Ու ընդհանրապես, համաժողովի օրերին թե՛ ադրբեջանական մամուլը, թե՛ հասարակական սեկտորը ակտիվորեն ձայնակցել են պաշտոնական տեղեկատվական կեղծիքներին՝ ընդդեմ Հայաստանի: Թվում էր՝ գոնե նման պայմաններում հայաստանյան հասարակությունը, ավելի ճիշտ՝ գոնե հասարակության այն մասը, որը տեղեկատվական հակամարտության կոնտեքստում կոնտենտ ու հասարակական կարծիք ձևավորելու, մասնագիտական տեղեկատվություն վերլուծելու և փոխանցելու, ճշմարտությունը թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի, թե՛ միջազգային հանրություններին հասցնելու առաքելություն ունի, առավել միակամ պետք է լինեն:
 
Սակայն, ցավոք, մեր իրականության մեջ որոշ շրջանակներ շարունակում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» ձևանալ ու փաստացի Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում: Արդեն նշեցինք դրանցից մեկի մասին՝ ասուլիսի և «հարցումների» տեսքով: Կրկնում ենք, նման քայլերը միայն վնասում են մեր երկրին: Այդ դեպքում ինչո՞ւ է նման աղմուկ բարձրացվում, ո՞ւմ է ձեռնտու այս ամենը: Բնականաբար, ոչ Հայաստանին ու Հայաստանի բնակչությանը: Ավելին, նման կերպ ուղղակի հարված է հասցվում Հայաստանի տնտեսությանը, որը մեծապես կախված է հենց հանքարդյունաբերությունից: Ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ սա իրապես ազգային անվտանգության խնդիր է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում