Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

SMS-ով կառավարվող երկիր կամ կատարյան ֆիասկո․ պարտքերի մեջ թաղված Հայաստանի բյուջեի վրա այս Ամանորը կնստի 549 մլն 706հազար դրամ․ Լիլիթ Գալստյան

Կառավարության վերջին նիստում  պոպուլիզմի հերթական չափաբաժինն էր տիրաժավորվում։ Փաշինյանը  խոստացավ պատժել բոլոր նրանց, ովքեր կշարունակեն խաբել իրեն: Իսկ ավելի կոնկրետ կառավարության անդամներին և մյուսներին սպառնաց՝ «Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, գալու է անձնական պատասխանատվության ժամանակը»։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը:

«Այս պոռթկումը կարելի էր դրական գնահատել, եթե թաղված չլինեինք համատարած և շուրջբոլորյա ստի,  ուրացված խոստումների  ու բացահայը անկարողության ճահճում։

Իսկ ով, եթե ոչ հենց կառավարության ղեկավարն անձնապես պատասխան պիտի տա  կառավարության և սեփական կուսակցության ծրագրով իշխանության եկած և ժողովրդին տրված տապալված խոստումների համար․ Արցախի ինքնորոշման իրավունք, Հադրութի և Շուշիի դեօկուպացիա, անջատում հանուն փրկության, կրթական ու դատաիրավական «բարեփոխումներ», կոռուպցիայի դեմ պայքար և այլն։

Ո՞վ, եթե  ոչ ինքը՝ կառավարության ղեկավարն անձնապես պատասխան պիտի տա  կործանարար այն սխալների և սուտ խոստումների համար, որոնք Արցախի կորուստ արժեցան, հազարավորների կյանք, Հայաստանի ապագայի գլխին կախված Դամոկլյան սուր։

Ինքը՝ կառավարության ղեկավարն անձնապես պատասխան պիտի տա,  որովհետև երկրում մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմ է հաստատել և  «ես եմ պետությունը» բանաձևով՝  sms- ով  նախարարներ և առանցքային պաշտոնյաներ է աշխատանքից ազատում, թիմակիցների զրկում մանդատից ՝ առանց հանրային հաշվետվության և  պատասխանատվության։

«Իսկ ի՞նչ է եղել Գյումրիում, որ․․․» հռետորաերսպաշտական  խուսափողական հայտարությունից հետո SMS-ով կամ ֆբ-ով երկրի երկրորդ քաղաքի ճակատագիրն է որոշում՝  մոտավորապես ու փնթի, օրենսդրական կարգավորումներն արհամարհելով, ակնհայտ նպատադրումով՝ երկրի երկրորդ քաղաքում ամեն գնով պահել իշխանությունը։

Իսկ որ 9% -անոց Երևանից հետո  Գյումրիում, ինչպես և ողջ հանրապետությունում քպ գործերը վատ են  և  վստահության ճգնաժամ է,   հաստատվում է նաև վերջին  սոցհարցումներով։ Գյումրում կառավարումը ձախողած աշխատակազմով, թմրամոլոլական սկանդալում հայտնված թեկնածույով/ ի դեպ սա թմրամոլության մեջ կասկածվող կամ կասկածված միակ քպ-ական   պատգամավորը չէ/, Գյումրու քպ- գրասենյակի միջթիմակիցային ծեծկռտուքով  դժվար է համոզիչ լիները։

Բա թե՝  Գյումրիում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու․․․ Իսկ դուք  քաղաքական  խիզախություն ունե՞ք, հայտարարելու, որ  ժամանակավոր պաշտոնակատարը  հետագայում չի մասնակցելու ավագանու  ընտրություններին։  Իհարկե՝ ՈՉ։

Եվ ամեն ինչ անելու եք՝ ադմինիստրատիվ և այլ  ռեսուրսներ չարաշահելով /սա ձեր մոտ արդեն վարքականոն է/, որպեսզի  Հայաստանի երկրորդ քաղաքում ակնհայտ պարտությունը չգրանցվի․․․։ Իսկ մինչ այդ  պոպուլիստական հայտարարությունների և սեփական թիմակիցներին այրելու ժամանակն է՝ թե բա «Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, գալու է անձնական պատասխանատվության ժամանակը»։

Իսկ իրականում  կառավարությունը ողջ կազմով և իր առաջնորդով խախտել է բոլոր ժամկետները և բոլոր խոստումները՝ թե՜ բովանդակային, թե՜  ֆինանսական։ Մի՞թե համատարած խախտված ժամկետների մասին չի խոսում անցած 10 ամիսների կտրվածքով կապիտալ ծախսերի  55-60 % -անոց կատարողականը, (դպրոցաշինություն, ջրամբարաշինություն, ճանապարհաշինություն և այլն)՝ 30 տոկոս կամ որոշների զրոյական արդյունքները։

Ի դեպ, պետք չէ սպասել  «սրանից հետո»-ին․ ամենապրիմիտիվից սկսեք․ ընդամենը կառավարության շենքի լուսամուտից պետք է նայել այն  համատարած փնթիությանն ու  լքվածությանը, որ տիրում է Հանրապետության հրապարակում և այլուր։ Կառավարության շենքի առջև աշնանային տերևների և կենցաղային աղբի այնպիսի պատկեր է՝ կարծես շաբաթներով  հավաքարարի ոտք չի կպել։  Նալբանդյան- Վ․ Սարգսյանով քայլեք մինչև քաղաքապետարան ու նույն լքված անտերությունը։

Իսկ Հանրապետության հրապարակում ամանորյա ջահ են կախում,  երրորդ տարին անընդմեջ գնդակահարում են մշակութային հուշարձանի պատերը՝ էժանագին աստղեր ու  լույսեր ստանալու հեռանկարով։  Իսկ Ավինյանն այդ ընթացքում  նկարվում է  ԱՄՆ-ում, իսկ Կենտրոնի թաղապետարանում հերթական պաշտոնյան է կալանավորվում։

Պարտքերի մեջ թաղված Հայաստանի բյուջեի վրա այս ամանորը կնստի 549 մլն 706հազար դրամ/1,4 միլիոն դոլար/։  Մեր պարքերի հաշվին հերթական անբովանդակ և ոչ առաջնային ծախսը։ Տեսարան, պոպուլիզմ ու սուտ․ սրանում անմրցելի եք։ 

Սա կառավարում չէ, սա  «տոնական» թմբիրի ներքո  քաղաքացու գրպան մտնել է, սա  տգետ ու անունակ կառավարում է, ՀԱ-ՄԱ-ՏԱ-ՐԱԾ, բոլոր ոլորտներում։ Բառիս բուն իմաստով երեկ սալահատակված Հանրապության փողոցում այսօր արդեն օրորվող սալիկներ են ու քարի տակից ճայթող ցեխաշիթ․․․

Եվ այնուամենայնիվ, գալու է անձնական պատասխանատվության ժամանակը»,- գրել է նա։