Էներգետիկ ըմպելիքների գովազդը սահմանափակելը բավարար չէ, հակաքարոզ պետք է իրականացվի․ Ավետիսյան (տեսանյութ)
«Ինչպես դասականն էր ասում՝ կտուգանեն, նորից կվաճառեն, կվաճառեն, նորից կտուգանեն։ Տուգանքները չեն բերի նրան, որ անչափահասներին էներգետիկ ըմպելիք, ծխախոտ և նման բաներ չվաճառեն»,- ԱԺ հանձնաժողովում ընթացող նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։