Իսրայելը դիմել է Թուրքիային պատանդների ազատ արձակման հարցով
Իսրայելը դիմել է Թուրքիային պատանդների ազատ արձակման հարցում միջնորդ դառնալու առաջարկով:
Այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Իսրայելում և ԱՄՆ-ում այս տեղեկությունը հերքել են, մինչդեռ նախագահ Ջո Բայդենը, հանդես գալով Իսրայելի և Լիբանանի միջև կնքված զինադադարի մասին, ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Թուրքիայի հետ և նրա օգնությամբ առաջ տանել Գազայի համաձայնագիրը:
Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ չնայած այն բանին, որ Բայդենը հայտարարել է Թուրքիայի հետ շփվելու պատրաստակամության մասին, Սպիտակ տան աղբյուրը բացառել է Անկարայի մասնակցությունը բանակցություններին։