Ուկրաինան Storm Shadow հրթիռով հարվածել է Ղրիմի օդանավակայանին
Ուկրաինայի զինված ուժերը 40 անօդաչու թռչող սարքերով, «Նեպտուն» հականավային հրթիռներով և «Storm Shadow» թեւավոր հրթիռներով հարձակվել են Սևաստոպոլի Բելբեկ ռազմական օդանավակայանի վրա:
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Ղրիմում հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են Սևաստոպոլի Կաչինսկի մայրուղու մոտ։
Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը հայտարարել է, որ հետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ուկրաինական 25 անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։
Ղրիմի Բելբեկի օդանավակայանը մի քանի անգամ հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Այնտեղ տեղակայված է 4-րդ գվարդիական բանակի 38-րդ կործանիչ ավիացիոն գունդը։