Ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինան տվել է մոտ 100 հազար զոհ. The Economist
Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում 60-ից 100 հազար ուկրաինացի զինվոր է զոհվել, մոտ 400 հազարը ծանր վիրավորվել է:
Այս մասին գրում է The Economist-ը:
Այս թվերը չեն ներառում քաղաքացիական զոհերի թիվը, իսկ վիրավորվածների ցանկում չկան այն վիրավորները, ովքեր վիրավորվելուց հետո նորից մեկնել են ռազմաճակատ:
Հրապարակումը, հենվելով տարբեր աղբյուրների վրա, փորձել է գնահատել Ուկրաինայի զինված ուժերի կորուստները, որոնք պաշտոնապես չեն բացահայտվում։ Արևմտյան հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանի կորուստները կազմում են մինչև 200 հազար զոհ։