Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Գիրքը բացահայտում է 1890-ականների թուրքական ջարդերից փրկված հայերի 8000 նամակները

Բոլորովին վերջերս ստացա Երևանում 2021 թվականին լույս տեսած մի արժեքավոր գրքի առաջին հատորը, որն առաջին անգամ հանրայնացնում է 1894-96 թթ. Սուլթան Աբդուլ Համիդ II-ի կողմից Արևմտյան Հայաստանում (ներկայիս Թուրքիա) կազմակերպված 300 հազար հայերի թուրքական ջարդերից փրկվածների 8000 ձեռագիր նամակներից մի քանիսը։ Վերա Սահակյանի հեղինակած այս եզակի գիրքը, որը հրատարակել է Մատենադարանը՝ Երևանի հին ձեռագրերի ու փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման ինստիտուտը, վերարտադրում է Մշո Բուլանըք գավառի 28 գյուղերից թուրքական ջարդերը վերապրած 200 հայ ականատեսների վկայությունները, որոնք փախել էին Արևելյան Հայաստան։

Սրտաճմլիկ նամակներն ուղարկվել էին Հայ Առաքելական Եկեղեցու կենտրոն Էջմիածնում գտնվող Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանին (1893-1907թթ․), որը փաղաքշորեն հայտնի է որպես Խրիմյան Հայրիկ՝ խնդրելով նրա գթասիրտ օգնությունը՝ բավարարելու իրենց սննդի ու կացարանի կարիքները։ Հայ վերապրածների նամակները մի քանի տասնամյակ պահվել էին Էջմիածնի արխիվներում, իսկ այնուհետև տեղափոխվել Մատենադարան։ Հեղինակը նախատեսում է ապագայում հրատարակել ևս մի քանի հատոր՝ մնացած բոլոր 8000 նամակներն ընդգրկելու համար։ Առաջին հատորի նամակներից շատերն անգլերեն թարգմանել է Լուսինե Մինասյանը։ Ահա հատվածներ 1894-96 թվականների թուրքական ջարդերից փրկված հայերի նամակներից՝ ուղղված Կաթողիկոսին․

- 1896 թվականի հոկտեմբերի 29-ին Մշո Բուլանըք գավառի Կաքառլու գյուղից  փախստական ​​Եղիազար Հակոբյանը (Յակոբեան) գրել է. «Քուրդ բարբարոսաց սպանուելուց ազատուելով, որովհետեւ, բացի բոլորովին թալանուելուց, տղայիս մեռուցին, եւ ես էլ հազիվ փախայ․ միայն իմ աջ ձեռքի մատները կորսնցնելով, ահա չորս ամիս է, այս կողմերը կթափառիմ, ողորմութիւն խնդրելով․․․․կաղաչեմ բարեհաճել եւ իմ ընտանեաց ողոrմանալ, որով հայրենիքում քաղցած եւ մերկ սպասում են անհամբեր՝ գոնեա ճանապարհածախս շնորհել կաղաչեմ»։ - 1894 թ. հոկտեմբերի 14-ին Ներքին Բուլանըքի Խոշգալդի գյուղի բնակիչ Մարտիրոս Մուրադյանը (Մուրատեան) գրում է. «Անօրէն տաճիկները [թուրքերը] հարձակվելօվ մերս խղճալի եւ աղքատ ընտանեաց վերա, մի կողմից քար խըփեցին, միւս կողմից հրացանօվ զարկէլօվ իմ երիտասարդ քսանամեա տղային՝ վիրաւորելով մեռաւ։ Յապշտակէլօվ տարան իմ բոլոր կարողութիւն, մինչեւ անգամ հանեցին մեր վերայի հանդերձներ»:

- 1895թ. հուլիսի 11-ին Մշո նահանգի Մոլահքանդ գյուղից ծխատեր քահանա Հովհաննես Տեր-Պետրոսյանը (Յովհաննէս Քահանայ Տէր Պետրոսեան) գրում է. «Ասպատակուելով քրտերից եւ համէտեայ զօրքերից, թողինք տուն, տեղ եւ կալուած, հազիւ կարողացանք գաղտնի փախչելով Ռուսաստան՝ ազատուել։ Այժմս անդաստական թափառում ենք՝ խեղճ, մոլոր, քաղցած եւ մէկ կտոր չոր հացի կարօտ»։

- 1896թ․ հունվարի 2-ին Բուլանըքի Լիզգյուղից Հակոբ Լևոնյանցը (Յակոբ Լեւոնեանց) գրում է․«Մեր դիտաւորութիւնն է ինքնապաշտպանութիւն։ Մենք դիմած, եկած եմք Վեհիդ ոտքը, որ թէ՛ մեզ, թէ՛ մերայինք, թէ՛ հայրենիքը ազատեմք թրքական երկաթէ լծէն։ Մեր ձեռք մի քանի հատ զէնք տուէք, որ թողունք-գնանք անոնց հասնենք՝ այն ութ ընկերներու, որք անցած նամակ նամակի ետեւից մեզ կը գրեն, թէ՝ շուտո՛վ հասէք»։

- 1897թ. հունվարի 13-ին Բուլանըքի Խրիստամ Քաթուք գյուղից Մկրտիչ Հարությունյանը (Յարութիւնեան) գրում է. «Հազիւ հազ կարողացանք Oսմանեան կատաղի կառավարութեան անգութ ճիրանններէն ազատուիլ ․․․․ իբրեւ գաղթական եկած եմ ․․․․ որպէսզի ինձի եւս մի քանի ռուբլի ճանապարհածախք եւ մի քանի կտոր լաթ շնորհելով, որպէսզի կարողանամ այս ձմեռ եղանակին մէջ իմ ընտանեաց ցուրտէն պատսպարել եւ օրական պարէն հայթայթել»։ - 1895թ․ սեպտեմբերի 30-ին Մշո Բուլանըքի Խարախլո գյուղից գաղթական ընտանիքների երկու այրիները՝ Յաղուշ Մկրտչյանը, հինգ հոգի (Եաղուշ Մկրտիչեան), և Յալդուզ Մարտիրոսյանը, վեց հոգի (Եալտուս Մարտիրոսեան), գրել են. «Երկուքս ալ անայր եմք այս երկու տարի կը լինի։

Վասնզի մեր գլխաւորները քուրտերը սպանեցին։ Մենք ալ վախէ թողիմք այս կողմ եկամք։ Վասնզի ամէն ունեցածնիս տարան։

Բան չը թողուցին. ո՛չ մալ, ո՛չ ապրանք»։

- 1894թ. մարտի 15-ին Մշո Քեաքառլու գյուղից Բաղդասար Մարկոսյանը (Բաղտասար Մարկոսեան) գրում է. «Բազմաթիւ չարչարանք եւ տանջանք տալով հազիւ հազ ազէտւեցանք մահից, մեզանից պահանջելով ութնասուն ոսկի անօրէն բանտապահը եւ արձակեց մեզ։ Զկնի այնմ աւուր կողոպտեցին ամենայն շարժական եւ անշարժ ապարուրքն իմ եւ բանտարկեցին բռնարարութեամբ որդին իմ»։

- 1895թ․ հուլիսի 17-ին Բուլանըք գավառի Համզայշեխ գյուղից Սահակ Կարապետյանը (Սահակ Կարայպետ) գրում է. «Կառայվարութեն եւ տաճկայց բարբարոսութիւնեն մեր յարնիք թող տըվիք փախչիլօվ դէպի Րուսաստան եկիք։ Իմ յերիս մեռայվ։ Իմ ծիրունի մայր եւ մենք մնցիք յեգ հոգի՝ ոջլտոց մենչը։ Յիմայ Առմիտլու գուղին մէջի պայիմ յիմայոնոք»։

- 1894թ․ ապրիլի 19-ին Բուլանըք գյուղից Մատթևոս քահանա Տեր Գևորգյանը (Մատթէոս Քահանայ Տէր Գէորգեան) և Կարակիլիսա գյուղից Սահակ Սերովբյանը (Սերովբեան) գրեցին. «1893 թուի սեպտեմբեր ամսից Տաճկաստանի քուրդ եւ տաճիկներն ամենասաստիկ նեղութեան եւ վնասուցեն տանջում մեր հայերին։ Այն է՝ հորած ցորեանն տիրում են, ամբարած ցորեանն տիրում են։ Գիշերներն մեր կին ընտանեաց հետ կատարում են իւրեանց շնութիւնն եւ սպանում են։ Օտարութիւնից երբ վերադառնում են հայ մշակներն, նրանց աշխատած դրամն եւ տունն կողոպտում են եւ սպանում։

18 տուն Համզաշեխ գիւղից փոխում են ստիպմամբ թուրք կրօնի, որոնց 3-ին սպանել են, եւ այժմ 28 հայ հոգու կախաղանի հրաման է արձակուած ․․․․ Էֆենդիքն եւ աղաներն ստիպմամբ հայ գիւղերից պահանջում են 40–50 ոսկի կամ սպանում։ Առաջնորդ Ներսէս վարդապետին 2 տարի նշանակած է բանտ, որից 450 ոսկի թաբախ շրջելով ստիպմամբ պահանջեցին, եւ այժմ բանտարկուած է նա։ Էֆենտիքն եւ աղաներն նստում են զօռով հայ գիւղերում եւ վնասուց են տանջում ․․․․»։

Սա շատ արժեքավոր գիրք է, քանի որ այն. 1) փաստագրում է 1894-96 թվականների հայերի ջարդերը վերապրած ականատեսների վկայությունների միջոցով. 2) հնարավորություն է տալիս ներկայիս հայերին գտնել իրենց նախնիների անունները, որոնք նախկինում ապրել են Արևմտյան Հայաստանում. 3) բացահայտում է, որ շրջանի քիչ հայտնի գյուղերից մի քանիսն իսկապես եղել են հայաբնակ։

 

Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի