Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Գեղամ Նազարյանը միակը չէ․ ինչն է ստիպում լռել «ընդդիմադիրներին»

Արդեն քանի օր է` համացանցը ողողված է տարբեր տիպի մեկնաբանություններով, որոնք պտտվում են մի նկարի շուրջ։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար հրապարակեց «Հայաստան» խմբակցության անդամ, «ընդդիմադիր»  Գեղամ Նազարյանի հետ։

Ազնիվ լինելու համար պետք է նշել, որ ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների համատեղ գործուղումներն ամենևին էլ նորություն չեն։ Դրանք եղել են «նախկինների» ժամանակ ու այսօր էլ շարունակվում են «իրական Հայաստան կերտողների» օրոք։

Այս երևույթը կարելի է համարել նաև աշխատանքային առողջ մթնոլորտ․․․ եթե, չլինեն մի շարք «եթե»-ներ․

Եթե նախկինում իշխանություններին անվանում էին «թալանչիներ» և մեղադրում երկիրը թալանելու մեջ, ապա, ամենևին չարդարացնելով նախկիններին, պետք է խոստովանենք, որ «իրական Հայաստան կերտողները» ոչ միայն շարունակում են նախկինների համեմատ կրկնակի, եռակի ու քառակի չափերով թալանը, այլև երկիրը կերտելու ճանապահին այն սղոցում, կտրատում, տաշում ու կողքերից չալաղաջ կտորներով տալիս են թշնամուն։

Իսկ, ինչպես հայտնի է, որպես քաղաքական կատեգորիա, երկիրը թշնամուն հանձնելը, նվիրելը, սկուտեղի վրա այն մատուցելը՝ զենք-զինամթերքի հետ, կոչվում է կապիտուլյացիա։

Ստացվում է այնպես, որ երկրի կապիտուլյացիոն փաստաթուղթն ստորագրող, ասել է թե՝ դավաճանության մեջ մեղադրվող իշխանության հետ համագործակցությունն այս պարագայում ոչ միայն ոչ մի կերպ չի արդարացվում ու առողջ աշխատանք չի համարվում, այլև մեկ անուն ունի, որը կոչվում է դավաճանություն։

Ինչ վերաբերում է կոնկրետ Գեղամ Նազարյանին, ապա, ամենայն հարգանքով 44-օրյա պատերազմում զոհված նրա որդու՝ Աբգար Նազարյանի հանդեպ (թեև հայրն իր որդուն կարծես թե արդեն չի հարգում), պետք է նկատել, որ այս մարդն արդեն մի քանի առիթներով, տարբեր հայտարարություններով ու երկարաշունչ տեքստերով բազմիցս ապացուցել է, որ ինքն այլևս իշխանության մանկլավիկ է։

Չքննարկենք Կիրանցում նրա մասնակցությամբ տեղի ունեցած բեմականացումն ու հիստերիան, որի ժամանակ նա դոշ էր տալիս իշխանության համար ու ինչ-որ տեղ նաև արդարացնում տարածքներն ադրբեջանցիներին հանձնելը, այլ խոսենք վերջին 2 օրվա մասին։

Երբ նրան հարցել են Նիկոլի հեռացման մասին, հերթական անգամ Նազարյանն ասել է, թե՝ օրակարգում նման հարց չկա։ Նա մասնավորապես ասել է․

«Սամբոյի պրիյո՞մ պիտի անենք, որ Փաշինյանին հեռացնենք, այդպիսի օրակարգ չկա» ․․․

Այստեղ կա նաև մեկ այլ հարց․ երբ Գեղամ Նազարյանը նման հայտարարություններ է անում, խորհրդարանական ընդդիմության տարբեր անդամներ փորձում են շրջանցել հարցն ու բավարարվել նույնատիպ պատասխաններով, թե՝ խմբակցությունը Նազարյանի տեսակետը չի կիսում և որ քննարկվելու է խմբակցությունում  Նազարյանի հետագա գործունեության հարցը:

Ու միայն այսքանը․․․

Այստեղ թերևս պետք է ընդգծել ևս մեկ կարևոր հանգամանք․ լուսանկարը հրապարկելվուց հետո, երբ սոցիալական ցանցերում սկսեցին ակտիվ քննադատել Նազարյանին, առաջինը նրան նետվեց պաշտպանելու Ալեն Սիմոնյանը, թե՝ Սիմոնյանը ձեզ ինչ է արել․ նրա հետ նկարվելը այի՞բ է․․․

Բացի այդ, Ալեն Սիմոնյանն ընդգծել է նաև ևս մեկ շատ կարևոր հանգամանք, որի մասին գիտեն շատերը, սակայն լռում են բոլորը։ Նա մասնավորապես գրել է․

«Ընդդիմադիր բազմաթիվ պատգամավորներ ինձ հետ տարբեր երկրներ գործուղման են եղել և, անուններ չտամ, նույնիսկ մոտենում ասում են՝ բա ես այս կամ այն բարեկամական խմբի անդամ եմ, ինձ ինչի՞ չեք տարել, կանչել, պարոն Սիմոնյան»․․․

Եվ այստեղ, որքան էլ դժվար է խոստովանել, Ալեն Սիմոնյանը ճիշտ է։

Ընդդիմության մյուս անդամները խուսափում են Գեղամ Նազարյանին կոշտ քննադատության ենթարկել, քանի որ իրենք ևս սնվում են իշխանության լափամանից․ նրանց հետ մեկնում են «վոյաժների», ստանում իշխանության տված աշխատավարձը, մեծ հաճույքով ծախսում պարգևավճարները, օգտվում նաև, իրենց իսկ խոսքով,  «պադավատապետության» պադավատներից ու էլի շատ ուրիշ արտոնություններից․․․ 

Լռում են, քանի որ հանցակից են․ հանցակից են, քանի որ գնացին ընտրության, լեգիտիմացրին Նիկոլի իշխանությունը՝ միաժամանակ ավելացնելով նրա պաշտոնավարման ժամկետը, խաբեցին ժողովրդին ու մարեցին փողոցային պայքարը՝ նրանց տուն ուղարկելով, շարունակեցին աշխատել Փաշինյանի հետ՝ դավաճանին պարոն Փաշինյան կոչելով․․․ ու չկա մեկը, որ ասի՝ դավաճանին պարոն մի ըսեք՝ մեղք է․․․

Իհարկե, կարելի է էլի թվարկել, թե ինչ գործարքների են գնացել ընդդիմության որոշ անդամներ իշխանության հետ, բայց այդ մասին չնշելով` խնայում ենք ոչ թե ընդդիմությանը, այլ այն մարդկանց, ովքեր հավատացել են ընդդիմադիրներին ու իրենց քվեն տվել նրանց։

Հավելենք միայն, որ իր հարցը խմբակցությունում քննարկեու մասին դիտարկմանն ի պատասխան՝ Գեղամ Նազարյանը նշել է, թե՝ «Քննարկումը կլինի, իմ կարծիքը կասեմ»։

Այնպես որ մարտահրավերը նետված է՝ խմբակցությունից առաջինը քար կնետի նա, ով ավելի անմեղ է, եթե իհարկե կգտնվի այդպիսին։ 

Արմինե Մկրտումյան