ՀԱՄԱՍ-ը պատրաստ է դադարեցնել կրակը Գազայում իսրայելա-լիբանանյան հրադադարից հետո
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է դադարեցնել կրակը Գազայի հատվածում Լիբանանի և Իսրայելի միջև զինադադարի մասին հայտարարությունից հետո։
Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով խմբավորման ներկայացուցչին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նոյեմբերի 27-ին ուժի մեջ է մտել Իսրայելի պաշտպանության բանակի և լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման միջև նախօրեին ստորագրված հրադադարի մասին համաձայնագիրը։