Ռուսական հետախուզությունը Հայաստանին Արևմուտքի քաղաքական գաղտնիքներն է բացահայտել
Վաշինգտոնը սկսել է Հայաստանում արևմտամետ կուսակցությունների քաղաքական առաջխաղացումը՝ օգնելու նրանց մտնել խորհրդարան 2026 թվականի ընտրություններում:
Կուսակցություններին հանձնարարված է հակազդել իշխանություններին, եթե նրանք փորձեն հետևել Վրաստանի օրինակին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ներքին հետախուզության ծառայությունը, հայտնում է RIA Novosti-ն։
«Արևմտամետ կուսակցությունների քաղաքական առաջխաղացումն արդեն սկսվել է՝ 2026 թվականի ընտրություններում նրանց մուտքը խորհրդարան ապահովելու համար։ Ժողովրդավարության կողմնակիցներին տրված է Հայաստանի գործադիր իշխանության «ձեռքերը ծեծելու» խնդիր, եթե նրանք, հետևելով հարևան Վրաստանի կառավարության օրինակին, մտադիր են առաջնահերթություն տալ հայ ժողովրդի ազգային շահերին, ավանդույթներին և արժեքներին»,- ասված է ուղերձում։
Գերատեսչությունը մատնանշել է այնպիսի կուսակցություններ, ինչպիսիք են Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության», Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը», Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը»։