Իրանը ԱՄՆ-ին նոր մարտահրավեր է ներկայացրել
Իրանի ռազմաօդային ուժերը երկու միջին հեռավորության բալիստիկ հրթիռներ են փորձարկել,- տեղեկացնում է sondakika.com կայքը։
Այսօր առավոտյան Իրանի ռազմաօդային ուժերը Վելայեթ 1 հրթիռային զորավարժության ժամանակ Քադիր հ և Քադիր ֆ անվամբ երկու բալիստիկ հրթիռ են փորձարկել։
Հրթիռները մայրաքաղաք Թեհրանից հյուսիս ընկած Արևելյան Էլբորզ լեռներից են արձակվել։ Իրանական կողմը նշել է, որ հրթիռները խոցել են 1400 կմ հեռավորության վրա գտնվող Արաբական Ծովի ափամերձ շրջանների նշնակետերը։
Երեկ Իրանական կողմը հայտարարել էր, որ ռազմական զորավարժություններ է սկսում։ Իսկ ԱՄՆ իշխանություններն արդեն հայտարարել են, որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկման փաստը տեղափոխելու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։