Վահե Ղազարյանի 37 տարվա ընկեր Փաշինյանը նրան «վաստակած հանգստի՞» կուղարկի, թե՞ «թարս կապուտ» կանի
ՀՀ ներքին գործերի արդեն նախկին նախարար Վահե Ղազարյանը պաշտոնանկությունից հետո, ըստ infolur տելեգրամյան ալիքի աղբյուրի, նեղ շրջապատում ասել է, որ գնում է հանգիստ զբաղվելու իր բիզնեսով` «խախանդ», լրատվամիջոցների աչքից հեռու։
Սակայն, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, ու նրա ձեռք բերած տասնյակ անշարժ գույքերի, այլ անձանց անուններով գրանցված և օրեցոր ծաղկող բիզնեսների և տարբեր մութ գործարքների մասին բացահայտումները մամուլում մեկը մյուսի հետևից սկսեցին «պայթել»։
Իսկ քանի որ տրամաբանությունը հուշում է, որ այդ հրապարակումները պարզապես չեն կարող անհետևանք մնալ, ուստի պաշտոնանկությունից հետո Վահե Ղազարյանը ոչ միայն «վաստակած հանգստի» չի մեկնի, այլև, բլոտի լեզվով ասած, ամենայն հավանականությամբ, «թարս կապուտ» կլինի։
Հաշվի առնելով նաև NEWSPRESS.am-ում տեղ գտած բոլոր հրապարակումները, որոնք բացահայտում են Վահե Ղազարյանի որոշ անօրինական գործարքներ, մնում է հասկանալ, թե արդյոք նաև դա՞ նկատի չուներ նրա 37 տարվա ընկեր Նիկոլ Փաշինյանը, ով պնդում էր, թե՝ իրենց վաղեմի ընկերությունը որոշ հարցերում խանգարում է իրեն։
Ու այստեղ հարց է առաջանում՝ Վահե Ղազարյանի 37 տրավա ընկեր Փաշինյանը նրան «վաստակած հանգստի՞» կուղարկի, թե՞ «թարս կապուտ» կանի։