Ամերիկան թույլ է տվել Թուրքիային ռուսական S-400 համակարգերն օգտագործել
ԱՄՆ-ն այլևս որևէ առարկություն չունի Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնված հակաօդային պաշտպանության S-400 համակարգերի օգտագործման հետ կապված։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
«Մեր վերջին հանդիպումների ժամանակ ամերիկացիները նշեցի, որ այդ հարցի շուրջ որևէ առարկություն չունեն։ Մենք սահմանել ենք տարածքներ, որտեղ կարող ենք օգտագործել S-400-ը»,- ասել է թուրք նախարարը։
Գյուլերը նաև ասել է, որ Թուրքիան կրկին հարցում է ուղարկել ԱՄՆ-ին իրենց չհանձնված F-35 կործանիչները ստանալու համար, քանի որ Վաշինգտոնի կարծիքն այս հարցում փոխվել է։
«Մենք ԱՄՆ-ում ունենք 6 F-35 ինքնաթիռ։ Հիմա, երբ նրանք տեսան, թե ինչ է անում մեր՝ թուրքական հինգերորդ սերնդի Կաան կործանիչը, նրանց վերաբերմունքը փոխվեց: Ասում են, որ կարող են ինքնաթիռները հանձնել։ Մենք նրանց կրկին F-35 գնելու առաջարկ ենք ուղարկել»,- նախարարի խոսքերն է մեջբերում IHA-ն։