ԱՄՆ-ն Սիրիայում հարձակվել է իրանամետ ուժերի թիրախների ուղղությամբ
ԱՄՆ զինված ուժերը հարված են հասցրել Սիրիային՝ թիրախավորելով Իրանի կողմից աջակցվող խմբավորման զինապահեստը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը:
«Ամերիկյան ուժերը հարձակվել են Սիրիայում Իրանի հետ կապված խմբավորման զինամթերքի պահեստի վրա։ Այս հարվածը պատասխան էր Սիրիայում ԱՄՆ զինվորականների դեմ նախօրեին իրականացված իրանամետ ուժերի կողմից հարձակմանը»,- ասվում է հրամանատարական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հարձակումը պետք է սահմանափակի իրանամետ խմբավորումների հնարավորությունը՝ ապագայում ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի դեմ հարձակումներ պլանավորելու և իրականացնելու համար: