2025 թվականը ֆանտաստիկ տարի կլինի. Վիկտոր Օրբան
Հաջորդ տարին՝ 2025 թվականը, ֆանտաստիկ կլինի, եթե այն դառնա խաղաղության տարի:
Այս մասին ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Մենք պատրաստ ենք»,- գրել է Օրբանը Facebook-ում:
Նա նշել է, որ ուկրաինական պատերազմից տուժում է ոչ միայն Հունգարիայի, այլեւ ողջ եվրոպական տնտեսությունը։
«Եթե Եվրոպան շարունակի պատկերացնել իր ապագան պատերազմի համատեքստում, դա ակնհայտ հետևանքներ կունենա Հունգարիայի համար։ Մյուս կողմից, եթե համաշխարհային տնտեսությունը և համաշխարհային քաղաքականությունը շրջվեն դեպի խաղաղություն, դա ավելի մեծ հնարավորություններ կբացի Հունգարիայի տնտեսության համար»,- վստահեցրել է վարչապետը։