Հայտնի է, թե երբ Վրաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ
Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալության արարողությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Այս մասին հայտնել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Նշենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի վերջին նախագահն է, որն ընտրվել է համընդհանուր ընտրություններում։ Նրա լիազորություններն ավարտվում են 2024 թվականի դեկտեմբերին:
Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ հաջորդ նախագահի թեկնածուների շարքում են նախկին վարչապետ, այժմ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին և Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդին՝ Կոնստանտին Գամսախուրդիան։