ՀՅԴ-ի 13 տարվա «փչած» ղեկավարները
«Դաշնակցության ղեկավարները փչացել են 2003թ-ից և փչացրել են նաև մարզային, սփյուռքի կառույցները», –newspress .am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը, ով ՀՅԴ-ն լքել է 2012 թ-ին: Նրա խոսքով` ՀՅԴ-ի գաղափարախոսությունը այլևս չկա, Հրանտ Մարգարյանը հեղինակազրկել է կուսակցությունը, ըստ նրա, հիմա ընդամենը միֆալոգիա է այն, որ ՀՅԴ-ն ծանրակշիռ կուսակցություն է ու իր հետ փորձում են պատասխանատվություն կիսել:
Վահան Բադասյանի դիտարկմամբ` ՀՅԴ-ից նախարարներ են նշանակվել այն մարդիկ, ովքեր հեղինակազրկված են. «թաթախված են բիզնեսների, մութ գործերի մեջ»,- շեշտեց Բադասյանը:
Ըստ նրա` նախարարական պորտֆելներ վերցնելը էլ ավելի խորացրեց ՀՅԴ-ի հանդեպ անվստահությունը: