Վանաձորում կառավարման ճգնաժամը հաղթահարելու համար մեզ պետք են նոր ընտրություններ. Վահե Դոխոյան (տեսանյութ)
Վանաձոր խոշորացված համայնքում երեք տարի է` կառավարման ճգնաժամ է: Իշխանությունը, չհամակերպվելով Վանաձորում կրած պարտության հետ, ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին մոտ երեք տարի ապօրինի պահեց բանտում` դրանով սկիզբ դնելով քաղաքի կառավարման ճգնաժամին:
Մոտ երեք տարի տևած դատական գործընթացում Էդմոն Մարուքյանը այդպես էլ հաջողության չհասավ և չստացավ իր բաղձալի երկու մանդատը: Այսինքն` Մարուքյանն իր անձնական ամբիցիաների բավարարման և քաղաքական խաղերի\խարդավանքների պատճառով երեք տարի տևած անիմաստ դատական գործընթացով փաստացի խորացրել է իր հարազատ քաղաքում ձևավորված ճգնաժամը, մինչդեռ կարող էր հանուն Վանաձորի ինքն էլ իր կողմից նպաստել ճգնաժամի օր առաջ հանգուցալուծմանը:
Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը, այս թեմայով MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ ճգնաժամի հանգուցալուծման միակ ճանապարհն արտահերթ ընտրություններն են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում