Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպան Նայջել Քեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ»,- ասել է դիվանագետը։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնը հայտնել էր, որ բրիտանացի դիվանագետ Ուիլքս Պրայորը, ով փոխարինել էր բրիտանական հետախուզության աշխատակիցներին, որոնք աշխատում էին դեսպանատանը և ՌԴ-ից վտարվել էին օգոստոսին, նույնպես զրկվել է հավատարմագրումից և պետք է հեռանա Ռուսաստանի Դաշնությունից երկշաբաթյա ժամկետում: