«Թալիբան» խմբավորման ներկայացուցիչը Շոյգուի հետ հանդիպման է եկել շագանակագույն սանդալներով և կապույտ գուլպաներով
Աֆղանստանում իշխող «Թալիբան» խմբավորման (Ռուսաստանում արգելված կազմակերպություն) ներկայացուցիչ Սիրաջուդդին Հաքքանին հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին հայտնում է Alemarah գործակալությունը։
Ներքին գործերի նախարարի պաշտոնակատարը հանդիպման է եկել շագանակագույն սանդալներով՝ համադրված կապույտ գուլպաներով, իսկ Շոյգուն բանակցությունների համար ընտրել է գործնական կոստյում և կոշիկ։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական հարաբերությունների ամրապնդման, տնտեսական համագործակցության խթանման, առևտրային կապերի և տարանցման խթանման, ինչպես նաև Աֆղանստանում ռուսական ներդրումների ներգրավման հարցեր»,- հայտնում է աֆղանական գործակալությունը։