Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

ԵՄ դիտորդական առաքելության հարցում քաղաքական սակարկության, առևտրի նոր փուլ է․ վերլուծաբան

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, որ պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, նոյեմբերի 27-ին կայցելի Երասխ՝ Եվրամիության դիտորդական առաքելության հետ դիտարկում կատարելու: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Սա խորհրդանշական հանգամանք է նախ այն պատճառով, որ Երասխը ըստ էության այդ առաքելության կարողունակության կամ նշանակության չափազանցության օրինակ է: Երասխում էր, որ մասնավոր ընկերությունը՝ պաշտոնապես հայ-ամերիկյան, մտադիր էր կառուցել մետալուրգիական գործարան: Գործարանը պետք է կառուցվեր Հայաստանի ինքնիշխան տարածքում: Բայց, Ադրբեջանը թույլ չտվեց անել դա: Պարբերաբար նաեւ կրակում էին շինարարության ուղղությամբ, անգամ վիրավորվել էր շինարարության վրա աշխատող՝ ազգությամբ հնդիկ ԱՄՆ քաղաքացի:

ԱՄՆ պետքարտուղարությունը այդ առնչությամբ հայտնեց մտահոգություն: ԱՄՆ այլ քաղաքացիներ Երասխում այլեւս չվիրավորվեցին, բայց Ադրբեջանը չդադարեց կրակել ու սպառնալ, պահանջելով «հեռու տանել» գործարանը, հիշեցնեմ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում կառուցվող, ոչ ռազմական նշանակության գործարան:

Ներդրողները բարձրացրին ԱՄՆ դրոշը, ակնկալիքով, թե դա կկանգնեցնի Ադրբեջանին: Չկանգնեցրեց: Հայաստանի ԱԳՆ կազմակերպեց ԵՄ դեսպանների այց, եկան, տեսան, ինչ որ բաներ արձանագրեցին, սակայն ոչ մի փոփոխություն:

Մեկ էլ, մի օր հանկարծ տեղեկություն է հայտնվում ԵՄ դիտորդական առաքելության՝ X-ի միկրոբլոգում, որտեղ տեղեկացնում են, թե դիտորդները ապահովում են գործարանի կիսատ շինարարության անվտանգ տեղափոխումը այլ տարածք:

Այսինքն, դիտորդները ոչ թե ապահովում են գործարանի անվտանգ շինարարությունը Հայաստանի տարածքում, այլ՝ անվտանգ տեղափոխումը: Այստեղ ուշադրության արժանացնենք հետեւյալ հանգամանքը. փաստորեն Բաքուն ոչ միայն թույլ չէր տալիս կառուցել, այլ, դատելով ԵՄ դիտորդների գրառումից՝ կարող էր նաեւ թույլ չտալ անվտանգ տեղափոխում:

Ըստ ամենայնի, հասկանալով իրավիճակի եւ իրենց գրառման տողատակային ամբողջ ցինիզմը, ԵՄ առաքելությունը խմբագրեց գրառումը, թեեւ բուն իրականությունը խմբագրելն իհարկե հնարավոր չէ: Իսկ իրականությունն այն է, որ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը անկարող էր ապահովել ոչ ռազմմական գործարանի կառուցումը Հայաստանի սահմանամերձ հատվածում:

Հիմա, հարց՝ եթե դիտորդներն ի վիճակի չէին ապահովել դա, ինչպե՞ս կարող են կանխել Ադրբեջանի որեւէ լուրջ ռազմա-քաղաքական սադրանք:

Պատասխանը հետեւյալն է՝ միայն քաղաքական սակարկության, առեւտրի միջոցով, այլ ոչ թե քաղաքական ազդեցության:

Եվ հիմա ԵՄ դիտորդական առաքելության հարցում քաղաքական սակարկության, առեւտրի նոր փուլ է, որովհետեւ շատ շուտով՝ կարծես թե փետրվարին սպառվում է տեղակայման մանդատը եւ պետք է կայացնել որոշում դրա հետագա ճակատագրի վերաբերյալ: Ադրբեջանն ինչպես հայտնի է պահանջում է, որ սահմանին չլինեն դիտորդներ: Իսկ Հայաստանն էլ փաստացի առնվազն կիսով չափ ընդունել է այդ պահանջը, հայտարարելով, որ Բաքվին առաջարկում է դիտորդներ չլինեն սահմանազատված հատվածներում:

Երևանը գուցե փորձում է այդ առաջարկով ինչ որ կերպ մանևրել, սակայն Երևանն այդ հարցում ընդամենը մեկն է այն բազմաթիվ սուբյեկտներից, որոնք մասնակցելու են դիտորդական առաքելության մանդատի հեռանկարի շուրջ սակարկումներին:

Իսկ այդ տեսանկյունից, ինչպես նշել եմ դեռևս շաբաթներ առաջ, էական ուշադրության է արժանի փաստը, որ Ադրբեջանը դիտորդական առաքելության հանդեպ անվստահության հարցը բարձրացրել էր ռեգիոն այցելած, Երեւանից հետո Բաքու մեկնած ՆԱՏՕ ռազմական միջազգային շտաբի պետ, գեներալ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակության առաջ: Ինչու՞ ՆԱՏՕ առաջ, որը ըստ էության ոչ մի կապ չունի այդ առաքելության հետ: Արդյոք այդ խողովակով Թուրքիայի ներգրավման հող նախապատրաստելու կամ շոշափելո՞ւ համար:

Եվ ինչու՞ Հայաստանի ու ԵՄ միջեւ ամիսներ առաջ կնքված համաձայնությամբ, ԵՄ-ն ստացել է դիտորդական առաքելության կազմում «ոչ ԵՄ անդամ» երկրների ներկայացուցիչ ներգրավելու իրավունք»: