Բողոքի ցույցեր Պակիստանում, որը զսպելու համար բանակը բերվել է Իսլամաբադ. կան զոհեր և վիրավորներ
Իսլամաբադում ընդդիմադիր «Արդարության շարժում» կուսակցության կազմակերպած բախումների հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ Պակիստանի 10 իրավապահ։ Այս մասին հայտնում է Geo հեռուստաալիքը:
Պակիստանի իրավապահ մարմինները ջանքեր են գործադրում զսպելու ընդդիմության կողմնակիցների առաջխաղացումը, որոնք թիրախավորում են քաղաքի կենտրոնական շրջանները:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայումս հայտնի է 12 զոհվածների մասին, այդ թվում՝ Ռեյնջեր ջոկատի 7 անդամների (Պակիստանի ՆԳՆ կիսառազմական ստորաբաժանում), 2 ոստիկանի և երկրի սահմանապահ կորպուսի ներկայացուցչի։
Հաղորդվում է նաև, որ բախումների ընթացքում վիրավորվել է ավելի քան 100 ոստիկան, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է։