Վրաստանը կանգնած է հեղաշրջման փորձի առջև. Նարիշկին
Վրաստանը կանգնած է երկրում գունավոր հեղափոխություն կազմակերպելու Արևմուտքի հերթական փորձի առաջ: Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը` ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 20-րդ հանդիպման ժամանակ:
«Այսօր Թբիլիսին բախվում է գունավոր հեղափոխության հերթական փորձին, այն է՝ հեղաշրջման փորձին։ Հուսանք, որ այն կձախողվի, ինչպես նախկինում ձախողվեցին Բելառուսն ու Ղազախստանը քայքայելու Արևմուտքի ամբարտավան փորձերը»,- ասել է Նարիշկինը։
Նրա խոսքով, Վրաստանի իշխանությունները, որոնք սկզբում համակրում էին Արեւմուտքին, ժամանակին հասկացան նման կողմնորոշման վնասակարությունը։
«Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հեռացել է ուլտրաազատական օրակարգից և հանդես է եկել վրաց հասարակության ազգային շահերի, ավանդույթների և արժեքների պաշտպանության համար։ Բայց Արևմուտքը երբեք թույլ չի տալիս իր զոհերին այդքան հեշտությամբ հեռանալ»,- հավելել է նա: