Խամենեիի խորհրդականը Ադրբեջանի հետ Իրանի համատեղ զորավարժությունները շրջադարձային կետ է անվանել տարածաշրջանի համար
Իրանի ղեկավարի արտաքին գործերի գծով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև շարունակվող համատեղ զորավարժությունները խորհրդանշում են երկու երկրների միջև փոխվստահության աճը։ Նա նշել է, որ զորավարժությունները շրջադարձային են տարածաշրջանի պատմության մեջ և այս զգայուն տարածքում զորավարժությունները կայուն խաղաղության և անվտանգության հիմք են դնում:
«Համատեղ զորավարժությունները, որոնք Հարավային Կովկասի նկատմամբ առաջնորդի վարած խոհեմ քաղաքականության արդյունքն են, արտացոլում են Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև եղբայրական հարաբերությունների և բարիդրացիության ամրապնդումը»,- ասել է նա:
Վելայաթին հիշեցրել է, որ Իրանն առաջին երկիրն էր, որը ճանաչեց Ադրբեջանի անկախությունը 1918 թվականին, իսկ հետո կրկին 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո: