Ադրբեջանում ձերբակալվել է բարձրաստիճան զինվորական
Ադրբեջանում դատական նիստ է տեղի ունեցել Գահրաման Շամիլ օղլու Մամեդովի նկատմամբ խափանման միջոց ընտրելու կապակցությամբ։
Հաղորդվում է, որ Գահրաման Մամեդովը մեղադրվում է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության կողմից քննվող մաքսանենգության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման քրեական գործերով:
Բաքվի զինվորական դատարանի որոշմամբ Գ.Մամեդովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը 4 ամիս ժամկետով։
Նշենք, որ, ըստ առկա տվյալների, Գ.Մամեդովը նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՊՆ ենթակայության կառույցներում, իսկ վերջին աշխատավայրը եղել է Սաուդյան Արաբիայում Ադրբեջանի դեսպանատունը, որտեղ ծառայել է որպես ռազմական կցորդ։