Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են «Հեզբոլլահի» և Իսրայելի միջև հրադադարի պայմաններին. Axios
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են «Հեզբոլլահի» և Իսրայելի միջև հրադադարի պայմաններին, հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Համաձայնագրի նախագիծը ներառում է 60-օրյա անցումային շրջան, որի ընթացքում իսրայելական բանակը դուրս կգա հարավային Լիբանանից, լիբանանյան բանակը կտեղակայվի սահմանամերձ շրջաններում, իսկ Հեզբոլլահը դուրս կբերի իր ծանր զինատեսակները Լիտանի գետից հյուսիս։
Համաձայնագիրը նախատեսում է ԱՄՆ-ի գլխավորությամբ վերահսկիչ կոմիտեի ձևավորում՝ գործարքի իրականացմանը հետևելու և խախտումները վերացնելու համար։
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը կարող են մոտ 30 ժամվա ընթացքում հայտարարել Լիբանանում հրադադարի մասին։