Մակրոնը G20-ի ժամանակ գաղտնի նամակ է փոխանցել Լավրովին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հնարավոր է, գաղտնի նամակ է փոխանցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին G20-ի գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ Վադիմ Կարասևը, փոխանցում է РИА Новости-ն։
«Լավրովն այնտեղ էր, և Մակրոնը վազեց նրա մոտ և բարևեց՝ հավանաբար գրություն փոխանցելով Կրեմլին»,- խոստովանել է Կարասևը:
Ուկրաինացի քաղաքագետը հավելել է, որ Ռուսաստանը դիվանագիտական մեկուսացման մեջ չէ։ Նա պարզաբանել է, որ դա հաստատվում է միջազգային միջոցառումներին Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ և դրան այլ երկրների աջակցությամբ։