Պուտինը մտադիր է Ուկրաինան բաժանել երեք մասի. Bild
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «խաղաղության ծրագիրը» նպատակ ունի մինչև 2026 թվականը Ուկրաինան բաժանել երեք մասի։ Այս մասին գրում է Bild-ը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության գաղտնի փաստաթղթի համաձայն, որը հրապարակել է ուկրաինական հետախուզությունը, Պուտինի ծրագիրը ներառում է ամբողջ Արևելյան Ուկրաինայի, ներառյալ Ղրիմի անեքսիան:
Կիևի, Սումիի և Օդեսայի շրջանները կձևավորեն ռուսամետ պետական միավոր, իսկ Ուկրաինայի արևմտյան շրջանները կկոչվեն որպես վիճելի տարածքներ, և այդ տարածքների վերաբերյալ որոշումները ենթադրաբար կկայացվեն Լեհաստանի, Ռումինիայի, Հունգարիայի մասնակցությամբ բանակցությունների արդյունքում։