Ալիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ է քննարկվել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 25-ին զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Ալիևը վստահություն է հայտնել, որ Թրամփը «կարևոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում» և հույս է հայտնել, որ համատեղ ջանքեր կգործադրվեն՝ Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունները խթանելու ուղղությամբ։