Շալվա Պապուաշվիլին վերընտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
Շալվա Պապուաշվիլին խորհրդարանի 11-րդ գումարման առաջին նիստում ձայների մեծամասնությամբ վերընտրվել է Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի նախագահ, հայտնում է ТАСС-ը։ Պապուաշվիլիի թեկնածությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում միակն էր։ Այն առաջարկել է իշխող «Վրացական երազանք» խմբակցությունը։
Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։ Բացի այդ, նիստում ընտրվել են խորհրդարանի փոխնախագահներ։ Առաջին փոխխոսնակ է դարձել Գեորգի Վոլսկին, իսկ փոխխոսնակ՝ Տեյա Ցուլուկիանին ու Նինո Ցիլոսանին։