Իրանը հայտարարել է, որ իրենց հրթիռները կարող են հասնել մինչև Իսրայել
Իրանական հրթիռները այնպես են մշակված, որ կարող են հասնել մինչև Իսրայել: Այս մասին Reuters-ի փոխանցմամբ, տեղեկացնում է vesti.ru-ն:
«Մենք մշակել ենք մեր հրթիռները 2 հազար կմ շառավղով, որպեսզի կարողանանք մեր թշնամուն խոցել անվտանգ հեռավորությունից»,- հայտարարել է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանը երկու բալաստիկ հրթիռների փորձարկում է կատարել: Նախօրեին Իրանում իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորավարժությունների շրջանակներում անցկացրել է բալաստիկ հրթիռների մի քանի փորձնական կրակոցներ: