Թուրք-ադրբեջանական ռազմաօդային զորավարժություններ են անցկացվում
Սկսվել է թուրք-ադրբեջանական ռազմաօդային զորավարժությունները, ինչի մասին տեղեկացնում է oxu.az կայքը։
Այսօր Թուրքիայի Քոնյա քաղաքում սկսվել են ԹուրԱզ Շահին 2016 ռազմաօդային զորավարժությունները։ Այսօր կայանալու են առաջին ուսումնավարժական թռիչքները։ Ադրբեջանական կողմից մասնակցում են 3 հատ Միգ 29 և 3 հատ Սու 25 տիպի ռազմական ինքնաթիռներ։ Բացի այդ ադրբեջանական հրամանատարական կազմը ևս դասընթացներ է անցնում Քոնյայում։ Զորավարժություններն անցկացվում են երկրորդ տարին անընդմեջ։ Նշվում է, որ զորավարժություները անցկացվելու են մինչև մարտի 25 -ը ներառյալ։