Վիլնյուսում ինքնաթիռը մխրճվել է երկհարկանի տան վրա և հրդեհվել
Լիտվայի մայրաքաղաքում բեռնատար ինքնաթիռը մխրճվել է երկհարկանի բնակելի շենքի վրա, որից հետո անմիջապես բռնկվել է։
Այս մասին հայտնում է Delfi պարբերականը։
Հայտնի է, որ կործանման պահին Boeing 737-476 ինքնաթիռում չորս մարդ է եղել՝ երկու օդաչու և երկու աշխատակից։
Ինքնաթիռը, ինչպես հայտնում է կայքը, պատկանում է DHL ընկերությանը և թռչում էր Լայպցիգից։ Միջադեպը տեղի է ունեցել վայրէջքի օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Առայժմ ոչինչ հայտնի չէ ինքնաթիռի ուղեւորների կամ տան բնակիչների զոհերի մասին։