Կիպրոսը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ
Կիպրոսը ԱՄՆ-ի վարչակազմին է ներկայացրել ՆԱՏՕ-ին իր միանալու ծրագիր։ Այս մասին հայտնում է հունական Kathimerini թերթը։
Զեկույցում ասվում է, որ կղզու Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու նածագիծը ներկայացրել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ։
Հրատարակությունը նշում է, որ ծրագիրը մանրամասն մտածված, երկարաժամկետ ծրագիր է և բաղկացած բազմաթիվ փոխկապակցված փուլերից։
Խրիստոդուլիդեսն իր առաջնահերթությունը համարել է Կիպրոսի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների պաշտոնականացումը, ինչը ենթադրում է հետևողական առաջընթաց մի շարք ոլորտներում, այդ թվում՝ Կիպրոսի խնդրի լուծում, Բրյուսելի և Անկարայի միջև հարաբերությունների զարգացումը։