Ուկրաինայի զինված ուժերի հաջորդ թիրախներից մեկը կարող է լինել Ռոստովի մարզը․ The Wall Street Journal
Ռուսաստանի տարածքում ATACMS հրթիռներով խոցելու Ուկրաինայի զինված ուժերի հաջորդ թիրախներից մեկը կարող է լինել Ռոստովի մարզը։ Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal թերթը։
«Ամենահավանական ուղղություններից մեկը, որ Ուկրաինան կարող է թիրախավորել ATACMS հրթիռներով՝ Ռոստովի մարզն է», - ասվում է հրատարակության մեջ:
Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը կարող են ամերիկյան հեռահար զինատեսակներով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածաշրջանի առնվազն չորս ռազմական օդանավակայանի։
Բացի այդ, ինչպես գրում է WSJ-ը, Վաշինգտոնն արդեն կազմել է քարտեզ Ուկրաինայի համար՝ մոտ 200 ռազմական թիրախներով՝ ATACMS հրթիռներով խոցելու համար"