Ադրբեջանն ու Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Ադրբեջանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները 4-օրյա զորավարժություններ են սկսել Իրանի Արդաբիլ նահանգում։
Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը հրապարակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հայտարարությունը։
Տեղեկատվության համաձայն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի և Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները մասնակցում են «Համատեղ զորավարժություններ Արազ» կոչվող վարժանքներին, որոնք կտևեն 4 օր Արդաբիլ նահանգի Ասլանդուզ շրջանում։
Զորավարժությունների նպատակն է ամրապնդել հարաբերությունները երկու երկրների միջև, համատեղ պայքարել ապօրինի զինված կազմակերպությունների դեմ, ամրապնդել սահմանային անվտանգությունը և մեծացնել ռազմական ներուժը։