Իրանը հարված է պատրաստում Իսրայելին
Իրանը պատրաստում է Իսրայելին իր պատասխան հարվածը մեկ ամիս առաջ տեղի ունեցած ռմբակոծությունների համար:
Այս մասին Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Լարիջանին։
«Ռազմական պաշտոնյաները տարբեր ռազմավարություններ են ծրագրում Իսրայելին պատասխան տալու համար», - ասել է Լարիջանին: