ՌԴ-ն «Իսկանդեր»-ով «ՄիԳ-29» է խոցել Դնեպրի օդանավակայանում․ ՌԴ ՊՆ
«Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի անձնակազմը խոցել է ուկրաինական «ՄիԳ-29» ինքնաթիռը: Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը՝ այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Ճշգրիտ հրթիռային հարվածի արդյունքում ոչնչացվել է ուկրաինական զինված ուժերի «ՄիԳ-29» կործանիչ և Ուկրաինայի զինված ուժերի ինժեներական անձնակազմի 15 անդամ»,-ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հրապարակման մեջ։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ հարձակման ժամանակ կիրառվել է կասետային մարտագլխիկով հրթիռ։