Հասանովը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակը
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին գործող օպերատիվ պայմանների և զինծառայության կազմակերպմանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կարևորել է զորքերի մարտունակության բարձրացումը, զգոնության բարձրացումը և մարտական հերթապահության պատշաճ կազմակերպումը։ Նա ընդգծել է զորավարժությունների, մրցումների, զինվորականների ուսումնամարզական հավաքների որակի և ինտենսիվության բարձրացման անհրաժեշտությունը։